Մամուլ 3 տարի առաջ - 08:25 26-10-2022

Զբաղվածության աջակցության մի քանի ծրագրեր այլևս չեն գործում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է:

«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ տեւական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց մեծ մասը համոզված է, որ նախարարությունը դադարեցրել է ծրագիրը ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է:

«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում էր դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում էր պետությունը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:23 Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը՝ եղբորը՝ Էդգարի տարեդարձի առիթով