Արցախում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում
copy image url

Արցախում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում

Ներքին 3 տարի առաջ - 16:04 14-12-2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Արցախի ֆուտբոլային լիգայի անդամ ակումբների ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ակումբների ֆինանսական խնդիրներին և հանրապետության շրջանների ֆուտբոլային մարզադաշտերի սպասարկմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ, իսկ գալիք տարվա ընթացքում մարզաձևի զարգացմանն ուղղված պետական աջակցության մեծ ծրագրեր են նախատեսվում:

Ձեզ գուցե հետաքրքրի