Արտաքին 3 տարի առաջ - 16:32 25-10-2022

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է Հայաստանին՝ Լաչինի միջանցքը «չարաշահելու» համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Հայաստանին մեղադրել է Լաչինի միջանցքն այսպես կոչված չարաշահելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում այսպես կոչված Ադրբեջանի տարածքների ազատագրումից հետո իրականացվող աշխատանքներին և փախստականների վերադարձին խոչընդոտող հիմնական սպառնալիքներից մեկը «նպատակաուղղված ականապատման դեպքերն են»։ Պաշտոնական Բաքուն վերոհիշյալ գործողությունները որակել է 30 տարվա ընթացքում «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատման գործընթացի շարունակությունը»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ 2021 թվականին հայկական արտադրության ականների տեղափոխումը «Ադրբեջանի տարածք» ևս մեկ անգամ փաստում է, «Հայաստանը շարունակում է չարաշահել Լաչինի միջանցքը՝ անօրինական ռազմական գործողությունների համար», որը եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն նախատեսված է միայն քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։

«Սա նաև ցույց է տալիս, որ պնդումները, թե Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ականներ չի արտադրել և չի արտահանել, չունեն որևէ իրական հիմք»,- նշվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն նաև մեղադրել է Հայաստանին՝ նշելով, որ այս տարվա սեպտեմբերի 12-ից 13-ը հայկական ուժերը «լայնածավալ սադրանքների և հարձակումների ժամանակ, օգտվելով մթությունից և բարդ ռելիեֆից, փորձում էին ականապատել մատակարարման ուղիները և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև ընկած տարածքները»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ չնայած Հայաստանը սկզբում հերքում էր ականապատման քարտեզների առկայության մասին տեղեկությունները, սակայն հետագայում միջազգային ճնշման արդյունքում տրամադրել է դրանց միայն 25 տոկոսը։ Բացի այդ հաղորդվել է, որ ականների վերջին պայթյունների մոտ կեսից ավելին տեղի է ունեցել այն տարածքներում, որոնցում առկա ականապատումները չեն համապատասխանում Հայաստանի տրամադրած քարտեզներին։

«Պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի եռակողմ հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, հրաժարվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, վերջնականապես դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, անհապաղ դադարեցնի Ադրբեջանի տարածքների ականապատման գործողությունները, համագործակցի ականազերծման ուղղությամբ և Ադրբեջանին տրամադրի ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզները։ Այս քայլերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովմանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին