Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:08 23-10-2022

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ջաֆերովիչը հաջողություն մաղթել է նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատել է իր հանձնառությունը` ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը։ Դեսպանը շնորհավորեց Բոսնիային և Հերցեգովինային՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարի համար:

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները, ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։ Ի պատասխան Ջաֆերովիչը նշեց, որ Բոսնիան և Հերցեգովինան մշտապես եղել է ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից:

Արարողությունից առաջ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեն հանձնել է Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Էնսար Էմինովիչին:

ՀՀ դեսպանին ընդունել է նաև երկկողմ հարաբերությունների գծով նախարարի փոխտեղակալ Լյուբո Գրկովիչը, որի հետ քննարկվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները, մասնավորապես, երկու նախարարությունների միջև առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ դեսպանն այցելել է Սարայևոյի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Բենյամինա Կարիչի հետ Երևանի և Սարայևոյի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է