Ուղիղ եթեր

Ժողովուրդը ներկա անկազմակերպվածության վիճակում Հայաստանի նույնիսկ մի սանտիմենր հող չի կարող պահել. Պեպանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:10 20-10-2022
Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Ես կարծում եմ, որ ժողովուրդը ներկա անկազմակերպվածության վիճակում Հայաստանի նույնիսկ մի սանտիմենր հող չի կարող պահել տևական ժամանակի մեջ: Աստիճանաբար իրենք կվերցնեն, եթե պատերազմով չլինի, ապա այնպիսի վիճակ կստեղծեն, որ մենք այստեղ դառնանք փոքրամասնություն, արժանապատվություն ունեցող հայերը հեռանան երկրից կամ փաստացի երկիրն անցնի այլ մարդկանց»:

Անդրադառնալով ՀՀ տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն ստանալուն, Պեպանյանն ասաց. «Կլինի մշակութային էքսպանսիա, կլինի դեմոգրաֆիկ էքսպանսիա: Այլազգիները կգան, կամուսնանան և մի որոշակի ժամանակ անց մենք այստեղ կլինենք փոքրամասնություն: Սա մեծ ծրագրի մի մասն է, որն իշխանությունները կատարում են»:

«Եթե մենք ինքնակազմակերպման քայլեր չանենք՝ ոչ միայն Արցախը կկորցնենք, այլ՝ Հայաստանն էլ, ընդհանրապես հայությունը կվերանա: Հիմա դրված է հայ տեսակի գոյության հարցը»,- հավելեց քաղաքական վերլուծաբանը:

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
18:00 Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանտում տեսնելը Փաշինյանի մանկական երազանքն է