Ներքին 3 տարի առաջ - 17:58 18-10-2022

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն այս մասին ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ:

«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ, սակայն, այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ:

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասել է Միրզոյանը:

«Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,- եզրափակել է Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո