Արտաքին 3 տարի առաջ - 21:06 26-10-2022

Հունաստանի նախկին արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպում է խնդրել

Հունաստանի նախկին արտաքին գործերի նախարար Գեորգիոս Կատրուգալոսը 2019 թվականին հանդիպում է խնդրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը քննարկելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական «Daily Sabah» լրատվականը, այս մասին ասել է պաշտոնաթող հույն դեսպան Գեորգիոս Աիֆանցը՝ տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Աիֆանցը հայտնել է, որ նախկին ձախակողմյան Սիրիզայի գլխավորած կառավարության բարձրաստիճան դիվանագետ Կատրուգալոսը մեծ ցանկություն է ունեցել 2019 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ հանդիպել Չավուշօղլուին՝ Թուրքիայի հետ լարվածությունից խուսափելու համար։

Նա պնդել է, որ Հունաստանում որոշ քաղաքական գործիչների քաղաքականությունը, որի նպատակն էր խուսափել Թուրքիայի հետ լարվածությունից և 2019-ին «հանգիստ ամառ» անցկացնել, օգուտ չտվեց երկրին։ «Երբ ես դեսպան էի Ֆինլանդիայում 2019 թվականին, տեսա, թե ինչպես է Կատրուգալոսը աղաչում Չավուշօղլուին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում հանդիպման համար»,- ասել է նա։

Կատրուգալոսը տեղեկացրել է, որ Կատրուգալոսի ու Չավուշօղլու հանդիպումը տևել է կես ժամ՝ երեկոյան ժամը 22-ին։ «Երբ Կատրուգալոսը դուրս եկավ, նա հանգստացավ, որ մինչև սեպտեմբեր խնդիրներ չեն լինի»,- նշել է նախկին դիվանագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից