Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:43 16-10-2022

Հավելյալ 50 միլիոն դրամ՝ ՊՊԾ-ին՝ գործուղումների համար

Կառավարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել Պետական պահպանության ծառայությանը՝ արտասահմանյան գործուղումների ծախսերն ապահովելու նպատակով։

Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հոկտեմբերի 13-ի նիստում՝ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի նախագծով: Ըստ արդեն ընդունված նախագծի՝ 50 միլիոն դրամը ՀՀ ազգային անվտանգության ծա­ռայության պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 2022 թվականի ՀՀ պե­տա­կան բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից:

Պետական պաշտոնյաների և հատուկ պահպանվող շինությունների անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայությանը սա հերթական հավելյալ հատկացումն է. ավելի վաղ Կառավարությունը 124 մլն 330 հազար դրամ էր հատկացրել այս կառույցին՝ չնշելով գումարի ծախսման ուղղությունը։

Հիշեցնենք, որ 2022 թ.-ին ԱԱԾ-ին հատկացվել է 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելին էր 22.85 %-ով, 2021 թվականին այն եղել էր 34 մլրդ 733 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել