Արտաքին 3 տարի առաջ - 10:27 16-10-2022

Ցանկանում ենք, որ մեզ հարգեն. Տաջիկստանի նախագահը դիմել է Պուտինին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Ռուսաստանին կոչ է արել Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել ինչպես նախկին ԽՍՀՄ-ին։ Դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռահմոնն ասել է, որ Խորհրդային Միության ժամանակ «փոքր հանրապետություններին, փոքր ժողովուրդներին ուշադրություն չի դարձվել», «հաշվի չեն առնվել նրանց ավանդույթներն ու սովորույթները»։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, հոկտեմբերի 14-ին Ղազախստանում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիա-Ռուսաստան գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպման ընթացքում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Կարծում եմ՝ չեք վիրավորվի։ Մենք ձեզ հետ ականատես էինք։ Ես ականատես եղա, թե ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Ես մասնակցել եմ դրան։ Այն ժամանակ, կներեք, ինչպես հիմա, ուշադրություն չկար փոքր հանրապետությունների, փոքր ժողովուրդների նկատմամբ։ Ուշադրություն։ Ավանդույթները, սովորույթները, մնացած ամեն ինչը հաշվի չեն առնվել։ Նրանց զարգացմանն աջակցություն չի ցուցաբերվել»,- ընդգծել է Տաջիկստանի նախագահը։

Այնուհետև Ռահմոնը դժգոհություն է հայտնել, իր կարծիքով, «Տաջիկստանի ինչ-որ դժբախտ ֆորումում» Ռուսաստանի թույլ ներկայացվածության կապակցությամբ։

Էմոմալի Ռահմոնը նշել է, որ «ինչ-որ բան պակասում է, ինչ-որ բան չի աշխատում» ռուս-կենտրոնական ասիական համագործակցության մեջ:

«Ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ… ներկա լինեն գոնե նախարարների մակարդակով։ Ոչ, փոխնախարարի մակարդակով։ Ահա թե ինչին է արժանի Տաջիկստանը՝ ռազմավարական գործընկերը։ Եվ ի՞նչ: Մենք այսպե՞ս ենք վարվում»,- հարց է հղել նախագահը:

Ռահմոնը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Տաջիկստան-Ռուսաստան միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«Այո, մենք փոքր ազգեր ենք, մենք 100-200 միլիոն չենք, բայց ունենք պատմություն, մշակույթ, սիրում ենք, ուզում ենք, որ մեզ հարգեն։ Մեզ ոչինչ հարկավոր չէ. հարգանք»,- պահանջել է Տաջիկստանի նախագահը։

Ռահմոնը հավելել է, որ Տաջիկստանը «միշտ հարգել և հարգում է իր գլխավոր ռազմավարական գործընկերոջ շահերը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկերոջ ելույթից հետո ասել է. «Ցանկանում եմ սկսել Էմոմալի Շարիպովիչի ասածից։ Այո, իսկապես, կարծում եմ, որ նա մեծապես իրավացի է»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել