Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:23 15-10-2022

Իրանը հայտարարում է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին՝ եվրասիական երկրներ արտահանելու համար։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

«Իրանական ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկել իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծը։ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունները հետևում են այս գործընթացին»,- ասել է նա։
Նրա խոսքով, նախնական պայմանավորվածություն է կնքվել Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրություն սկսելու վերաբերյալ, և այս համաձայնագրի հիման վրա պատրաստվում են ծրագրային հիմնավորումները։

«Ներկայում հայկական մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանում և դրանք վաճառում երկրի շուկայում»,- պարզաբանել է Փեյմանփաքը։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստան է արտահանվել իրանական «Iran Khodro» ավտոարտադրողի 200 արտադրանք։

Պաշտոնյան ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը եվրասիական տարածաշրջանի երկրների թվում է, այդ երկրներին առևտրային տուրքեր չի վճարում։ «Մենք հուսով ենք առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և Հայաստանը վերածել իրանական ապրանքների արտադրության և արտահանման կենտրոնի»,- ընդգծել է նա։

Փեյմանփաքը նշել է, որ ներկայում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումներ են իրականացվում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին