Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:
Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։
Գիտխորհրդի նիստին ելույթ ունեցավ դասախոս Ամիրխանյանը, որը նշեց որ Ռուսաստանի քաղաքների հիսուն բուհերի հետ աշխատանքի գծով կապ ունի, և դա անտեսել չի կարող։ Վերջինս նկատեց, որ իրեն հատուկ խոսք չեն տվել, իսկ ԿԳՄՍ աշխատակիցների պատասխանները մանկական թոթովանք են։
Մանրամասն՝ տեսանյութում։