Արտաքին 4 տարի առաջ - 16:25 14-10-2022

Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական բանակցություններին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ընթացող Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 8-րդ հանդիպման շրջանակում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բին Աբդուրահման Ալ Սանիի հետ, որի ընթացքում մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան այս պահին Երևանի հետ ստորագրելու համաձայնագրի նախագիծ չունի։ Նա նշել է, որ թուրքական կողմը հայտնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու հարաբերությունները կարգավորելու համար և իրականացնում է դրանք։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները կանցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։

«Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք առաջընթաց ենք գրանցում Ադրբեջանի հետ այս բոլոր հարցերի շուրջ քննարկումներում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչև այժմ չորս հանդիպում են ունեցել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, իսկ մյուսները՝ Վիեննայում։ Թուրքական կողմը պարբերաբար հայտարարում էր հանդիպումները Հայաստանի և Թուրքիայի տարածքում անցկացնելու անհրաժեշտության մասին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի