Արտաքին 4 տարի առաջ - 19:47 10-02-2022

Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այդ հարցերի մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:

Չավուշօղլուն պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել է, թե «Ադրբեջանում որևէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։

Միաժամանակ նա նկատել է տվել, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու, ոչինչ չի անելու: Չավուշօղլուի խոսքերով, Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների:

«Փաշինյանը ընտրություններում հաղթանակից հետո կարևոր ուղերձներ հղեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրանց դրական արձագանքեց, այնուհետև շփումներ տեղի ունեցան, նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք Մոսկվայում հանդիպեցին, Հիմա էլ փետրվարի 24-ին Վիեննայում են հանդիպելու»,-ասել էր Չավուշօղլուն:

Նա նշել է, որ թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները Հայաստանում և Թուրքիայում հանդիպեին:

«Բայց Հայաստանն այս անգամ էլ այդպես ցանկացավ՝ խնդիր չէ: Այդքան էլ կարևոր բան չէ»,-եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ-իղեկավարը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի