Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:06 02-05-2022

Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուի խոսքով, հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։

«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ուրուգվայում իր կողմից «Գորշ գայլերի» աջ ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրման թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Նրանք վստահեցրեցին մեր դեսպանին, որ մեր շենքի բացման ժամանակ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ դրան։ Սխալ էր այնտեղ խմբի մոտենալը թույլ տալն այն դեպքում, երբ խոսք էին տվել։ Իսկապես, ցուցարարները տգեղ վարմունք դրսևորեցին։ Անընդունելի այդ տգեղ վարմունքից հետո մենք էլ մեր անհրաժեշտ պատասխանը տվեցինք։ Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո'չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Այդ իսկ պատճառով անտեղի է, որ նրանք մեզ մեղադրում են։ Մենք ասացինք, որ պետք է նայենք ապագային»։

Թուրքիայի արգործնախարարը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց