Արտաքին 4 տարի առաջ - 13:31 17-05-2022

Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու-Յորք, որտեղ մայիսի 16-19-ը տեղի կունենա միգրացիոն քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողով, գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:

Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ

Ձեզ գուցե հետաքրքրի