Թոռնուհին ու ամուսինը 72-ամյա տատի տնից փող ու զարդեր էին գողացել
copy image url

Թոռնուհին ու ամուսինը 72-ամյա տատի տնից փող ու զարդեր էին գողացել

Ներքին 2 տարի առաջ - 21:59 13-10-2022
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի: Հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը: Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:

Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար