Դիմում են ցանկացած մեթոդի. Փաստ
copy image url

Դիմում են ցանկացած մեթոդի. Փաստ

Մամուլ 2 տարի առաջ - 08:23 13-10-2022
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ որոշ համայնքներում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը։ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասել, որ այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտություն էին կրել, կամ առավելագույն քվեներ ստացած ուժը կոալիցիա կազմելու խնդիր ուներ, մինչև նիստն ընկած ժամանակահատվածը լուրջ գործընթացներ են տեղի ունեցել։ Մասնավորաբար, մեր մարզային աղբյուրները փոխանցում են, որ հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում փորձել են հնարավոր բոլոր տարբերակներով «դուրս գալ» հաղթած ուժի ավագանու ցուցակում ընդգրկված մարդկանց վրա։

Ըստ տեղեկությունների, նրանք փորձել են մարդկանց ահաբեկել, շանտաժի ենթարկել ու սպառնալ՝ ստիպելով գաղտնի քվեարկությանը ձայն տալ իշխող թեկնածուի օգտին կամ առնվազն չքվեարկել պոտենցիալ հաղթողի համար։ Իրավիճակը առանձնապես լարված էր հատկապես Սիսիանում և Ալավերդիում։ Սիսիանում իշխանությանը հաջողվեց երկրորդ փուլով երկու ձայնի առավելությամբ իրենց թեկնածուին ընտրել քաղաքապետ, Ալավերդիում լրիվ այլ պատկեր էր, որտեղ նախօրեին իշխանությունը աննախադեպ մեծ թվով ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել՝ մարդկանց վրա արհեստական ճնշում գործադրելու նպատակով։

Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ որևէ այլ տարբերակ չունենալով, ավագանու անդամներից մի քանիսին նույնիսկ ծանուցում են ուղարկել՝ եռամսյա զորավարժություններին մասնակցելու համար։ Իշխանությունները մտադրություն են ունեցել ամեն գնով տապալել ավագանու անդրանիկ նիստը՝ հետագայում որևէ իրավական սողանցքով իրավիճակը դեպի իրենց կողմ թեքելու մտադրությամբ։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ հոկտեմբերի 11-ին մինչև ուշ գիշեր քպականները հավաքված են եղել իրենց շտաբում և քննարկումների մեջ են եղել: Հասկանալով, որ նույնիսկ տեռորով հաջողության չեն հասնում, որոշել են բոյկոտել և չեն մասնակցել անդրանիկ նիստին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի