Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:03 12-10-2022

Բրյուսվի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ` համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

«Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել:

«Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով:

Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել են, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի հետ կապված:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան