Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:02 13-10-2022

Վահրամ Դումանյանը պարզաբանել է ՀՀ պետական 3 բուհերի միավորման հարցը

Երեք բուհեի շենքերը պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով երեք բուհերի՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ՀՊՄՀ-ի և Ֆիզկուլտինստիտուտի միավորման հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման որոշում, սահմանված կարգով կկայացվի համապատասխան որոշում և կշարժվենք առաջ։ Դրանից մեր կյանքում կտրուկ ոչինչ չի փոխվելու, այս ամենը ունի կրթության որակը բարձրացելու միտում, որևիցե բան չի փակվում, որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե 2 ռեկտորի հաստիք պակաս կունենանք, այսինքն խոսքը կարող է լինել ամենաշատը երկու պաշտոնի կրճատման մասին, բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու»,- հայտնեց նախարարը։


Անդրադառնալով միավորված երեք բուհերի անվան ընտրության հարցին նախարարը ասաց․ «Շրջանառվող նախագծով մենք առաջարկել ենք «Կրթական գիտությունների ինստիտուտ» անվանումը, քննարկելու տեղեր կան, լավագույն տարբերակը կքննակվի և կընտրվի»։

ԿԳՄՍ նախարարը ասաց, որ կարիք չկա, որ լինեն նույն մասնագետներ պատրաստող մի քանի բուհեր, միավորումն այս նպատակը ունի։ Դումանյանը նշեց, պետք է համալսարանները զատվեն ինստիտուտներից:

Զարմացած եմ Բրյուսովի ռեկտորի այն հայտարարությունից, որ իր համար եղել է անակնկալ բուհերի միավորման հարցը, ավելի շատ լիազոր մարմնի համար է դա եղել անակնկալ, որ այդ հարցը ընդգրկել են օրակարգ։

«Այդ հարցի հետ կապված վերջին քննարկումը եղել է օգոստոսի 9-ին, անձամբ ես եմ հանդիպել 3 բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ ևս եղել են հանդիպումներ, նրանց ասվել է, որ կա նման գաղափար, այդ գաղափարը նոր չէ, այն քննարկվել է տարիներ շարունակ, ես ասել եմ, որ հնարավոր է՝ շուտով այդ գաղափարը մտնի գործնական փուլ։ Բրյուսովի ռեկտորը ինձ ասել է, որ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին և կարգի համաձայն հոկտեմբերին պետք է հայտարարվի մրցույթ, ես էլ պատասխանեցի, որ քանի որ կա միավորման գաղափար, որքանո՞վ է նպատակահարմար այդ պարագայում մրցույթ իրականացնելը»,- ասաց Դումանյանը։

Բուհերի ռեկտորները առաջարկել են Վահրամ Դումանյանին քննարկել այլ կոնցեպտ, ինչին նախարարը դեմ չի եղել։
«Մենք մինչև հիմա սպասում ենք այդ կոնցեպտի քննարկմանը, նախարարության համար անակնկալ է եղել, որ մեր ունեցած քննարկումից հետո իրենք գնացել են այդ քայլին՝ առանց տեղյակ պահելու և քննարկելու։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին