Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 11:52 12-10-2022

Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև միջնորդ հանդիսանալ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, երկրի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է Թեհրանը պատրաստ է Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել: Ռուսական Риа Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ Վելայաթին դրական պատասխան է տվել երկու երկների միջև միջնորդ լինելու հնարավորության վերաբերյալ հարցին։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանի համար իր շուրջ գտնվող տարբեր տարածաշրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։ «Այս առումով մեր հարևանների նկատմամբ մենք ավելի զգայուն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ասել է նա։

Վելայաթին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրների միջև խաղաղության հաստատման համար չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։ Նա նշել է, որ հարևան երկրների սահմանների ցանկացած խախտում լարվածության աճ է առաջացնում և նպաստում լոկալ պատերազմների հրահրմանը։

«Որևէ երկրի կողմից հարեւան երկրի սահմանների ցանկացած խախտում այս տարածաշրջանում լարվածության աճ է առաջացնում և տեղային պատերազմներ հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է՝ իրավիճակն իրենց ձեռնտու կերպով կարգավորելու պատրվակով»,- եզրափակել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»