Արտաքին 3 տարի առաջ - 16:40 14-04-2023

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտնել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին Վելայաթին նշել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր կողմից հրապարակված հոդվածում։

Վելայաթին շեշտել է, որ երբ ինքը զբաղեցնում էր Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Թեհրանը ջանքեր էր գործադրում այդ ուղղությամբ, սակայն որոշ երկրներ, որոնց շահերից էին բխում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների առկայությունը, միջամտում էին ու խնդիրներ էին ստեղծում։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ երկրի հարևանությամբ գտնվող տարածաշրջանների շարքում Կովկասն առանձնահատուկ նշանակություն ունի, հետևաբար Թեհրանն այս տարածաշրջանի նկատմամբ ավելի զգայուն է և ուշադիր։ Նա վերահաստատել է, որ երկրների միջև խաղաղության հաստատման կարևոր և հիմնարար գործոններից մեկը միջազգայինորեն ճանաչված սահմանների պահպանումն է։

Ալի Աքբար Վելայաթին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած խախտում կարող է սրել տարածաշրջանում լարվածությունը և լայնածավալ պատերազմների բռնկման պատճառ դառնալ։ Նա միևնույն ժամանակ քննադատել է տարածաշրջանում հրադադար հաստատելու պատրվակով ԱՄՆ-ի և Իսրայելի նման խռովարար երկրների ներկայությունը։ «Այս տարածաշրջանում նույնսիկ ամենափոքր սահմանային միջադեպը կհանգեցնի այնտեղ այլ երկրների ներկայությանը ու միջամտությանը, և կձևավորվի լարվածության ու ճգնաժամի կենտրոն»,- ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Ադրբեջանը պատմական, մշակութային և կրոնական կապեր ունի Իրանի հետ: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի իր քաղաքական սահմանները, և Իրանը գործնականում ցույց է տվել, որ հարգում է այդ և այլ անկախ երկրների տարածքային ամբողջականությունը: Վելայաթին հայտնել է, որ եթե Հարավային Կովկասում ներգրավված հիմնական կողմերը չաշխատեն իրենց պարտականությունների կատարման ուղղությամբ՝ խաղաղություն և հանգստություն հաստատելու նպատակով, ոմանք «կձգտեն ջուրը պղտորել՝ իրենց ցանկալի ձուկը որսալու համար»։

Իրանի նախկին արտգործնախարարը շեշտել է նաև, որ Իրանը կդիմակայի տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի: «Մենք հստակ նշում ենք, որ Սիոնիստական ռեժիմի նման կեղծ ինքնությամբ և ԱՄՆ-ի նման էքսպանսիոնիստական բնույթ ունեցող որոշ երկրներ փորձում են խնդիրներ ստեղծել Իրանի ու նրա հարևանների համար: Սակայն Իրանն ընդգծում է, որ պաշտպանելու է և՛ սեփական անվտանգությունը, և՛ տարածաշրջանի անվտանգությունը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա