Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:36 11-10-2022

Ինչ որոշում կայացրեց ԲԴԽ-ն գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ԲԴԽ-ն մերժեց Գլխավոր դատախազի միջնորդությունը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։

Քրեական հետապնդում իրականացնելու համար համաձայնություն տալու համար անհրաժեշտ էր ԲԴԽ 5 անդամի ձայն, որը փաստորեն չապահովվեց։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազի միջնորդությունը մերժվել է միաձայն։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ցանկանում էր քրեական հետապնդում իրականացնել դատավորի հայտարարագրում առերեւույթ կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքի առթիվ։ Բանն այն է, որ դատավորը 100 հազար դոլար փոխառություն է տվել իր գործընկերոջը՝ դատավոր Գեւորգ Նարինյանին, այժմ դատախազությունը կասկածի տակ է դնում այդ գործարքը։

Նարինյանի դեմ քրեական գործ է հարուցված, որով դատաքննություն է ընթանում։

Ամենից շատ դիտված