Ներքին 3 տարի առաջ - 15:52 11-10-2022

Հայ ազգն այսօր գտնվում է ճակատագրական փուլում, պետք է խոսենք մեր քաղաքական պատասխանատուների հետ. Արամ Ա Կաթողիկոս

Հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ և իր միասնականությունը պահել ամուր:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն լրագրող Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Մենք փոքր ազգ ենք, պատմության ընթացքում շատ բան ենք կորցրել՝ նույնիսկ հայրենիք, պետականություն, սակայն մենք չենք կորցրել մեր ինքնությունը, մեր պատկանելիությունը: Եվ մեր ինքնության, և մեր պատկանելիության տարրերը մեր հոգևոր, բարոյական, ազգային, մշակութային արժեքներն են ու ավանդությունները: Մենք կոչված ենք մեր հայրերի ավանդություններին ամուր կառչած մնալ»,- ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հայ ազգն այսօր գտնվում է ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր և ճակատագրական փուլում:

«Այս տագնապների դեմ հիմնականը և առաջնահերթը մեր ժողովրդի միասնականությունն է: Եթե նայենք մեր պատմությանը, մեր ժողովրդի ամենաճակատագրական պահերին՝ իրար թշնամի նախարարները կողք կողքի են կանգնել և պաշտպանել հայրենիքը և ազգը, օրինակ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ»,- նշել է Արամ Ա-ն:

Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:

«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամություն հայտնել եմ՝ թե անձնական խոսակցության ճանապարհով, թե հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցություններ են եղել( խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- խմբ.), երկու վեհափառ հայրապետների միջև մնայուն խորհրդակցություն կա այս գծով և այդ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ:

Մանավանդ հասարակական մոտեցումը ձևավորելու իմաստով կարևոր են այս խորհրդակցությունները քաղաքական պատասխատուների հետ, նաև ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարևոր դեր ունեն Արցախի և սփյուռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար