Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:30 10-10-2022

Տո այ քաղաքական անմեղսունակներ, առանց դելիմիտացիայի ո՞վ է որոշում, որ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստան չէ․ Շարմազանով

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ն ասում է՝ Գորիս-Կապան մայրուղին Հայաստան չէ։

Տո այ քաղաքական անմեղսունակներ, առանց դելիմիտացիայի ո՞վ է որոշում, որ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստան չէ։

Նիկոլդ ասում էր՝ Արցախը Հայաստան է։

ՔՊ -ականներդ ասում էին՝ Ակնան իմ հայրենիքն է։

Հիմա ի՞նչ…վաղն էլ ասելու էք Զանգեզուրն ու Կրիէոյն էլ Հայաստան չե՞ն։

Հրաժարական տվեք, հերիք բոլ եղավ»։

Ամենից շատ դիտված