Արտաքին 3 տարի առաջ - 17:54 10-10-2022

Ղրիմի կամուրջն իրենց ծաղիկներ կթվա, եթե կեղտոտ ձեռքերով դիպչեն մեր տարածքի թեկուզ մեկ մետրին. Լուկաշենկոն սպառնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային Բելառուսին նկատմամբ հնարավոր հարված հասցնելու հետևանքների մասին: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է անվտանգության հարցերով հանդիպմանը, հայտնում է БЕЛТА գործակալությունը:

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբի տեղակայման մասին:
«Մենք պետք է որոշենք, թե ինչ այլ բան պետք է արվի մեր պետության անվտանգությունն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով արագ փոփոխվող միջավայրը: Երեկ ոչ պաշտոնական խողովակներով մեզ զգուշացրին Ուկրաինայի տարածքից Բելառուսի նկատմամբ հարվածների մասին. ասվում էր. «Մենք այնպես կանենք, որ դա լինի Ղրիմի կամուրջ-2-ը»։ Հիմա Ուկրաինայի նախագահին և մյուս անմեղսունակներին, եթե նրանք դեռ այնտեղ են, փոխանցեք, որ Ղրիմի կամուրջն իրենց ծաղիկներ կթվան, եթե իրենց կեղտոտ ձեռքերով դիպչեն մեր տարածքի թեկուզ մեկ մետրին: Սա ձեր գործառույթն է, սա հրաման համարեք: Մենք ըստ արժանվույն կպատասխանենք ցանկացած հակառակորդի, մենք դրան պատրաստվել ենք ոչ մեկ տասնամյակ»,- դիմել է երկրի ղեկավարը զինվորականներին ու ուժայիններին։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը այս պայմաններում հայտարարում են, որ պատրաստ են օրինականացնել երկիրը լքածներին որպես քաղաքական ուժ, էապես մեծացնել աջակցությունը կործանարար տարրերին, սրել իրավիճակը արևմտյան սահմանին մինչև «երկրորդ ճակատի» բացումը»:

Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբում զգուշացրել է արևմտյան սահմանին սպառնալիքների մասին և ասել, որ Բելառուսը թույլ չի տա, որ ռուսներին թիկունքից կրակեն։

«Ես արդեն ասացի, որ այսօր Ուկրաինայում ոչ թե պարզապես քննարկվում է, այլ պլանավորվում է հարված հասցնել Բելառուսի տարածքին: Իհարկե, ուկրաինացիներին դա բացարձակապես պետք չէ: Ինչո՞ւ նրանք երկրորդ ճակատ բացեն մեր հարավում: Սա խելագարություն է զինվորականների տեսանկյունից, բայց, այնուամենայնիվ, գործընթացը սկսվել է, նրանց տերերը մղում են պատերազմ սանձազերծել Բելառուսի դեմ, որպեսզի միաժամանակ լուծեն խնդիրները և՛ Ռուսաստանի հետ, և՛ Բելառուսի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»