Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:46 10-10-2022

Նպատակն է Արցախը վերջականապես հանձնել Ադրբեջանին այնպես, որ այլևս հետդարձի ճանապարհ չլինի․ Մետաքսե Հակոբյան

Էդուարդ Աղաջանյանի ասածը տողատակեր ունի։ Նիկոլ Փաշինյանն իր մունետիկների ու բարձրախոսների միջոցով փորձում է նման հայտարարություններ անել և դրանով կրկին շեղել մարդկանց։ Ինքը պարզապես ուղիղ տեքստով ասաց, որ Հայաստանի իշխանություններն այլևս հայի անվտանգության երաշխավորը չեն, և կապ չունի՝ նրանք բնակվում են Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանի Հանրապետությունում։

Այսինքն, այսօր Հայաստանում կան իշխանություններ, որոնք եկել են ուղղակի հայի տեսակը վերացնելու, ու, ընդհանրապես Հայաստանի ու Արցախի վերջը դնելու։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժղովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի արած վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ պատգմավորը դեռևս հոկտեմբերի 8-ին տված հայտարարությունում հայտարարել էր, որ «44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն ու ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»։

«Երաշխավոր ասելիս միշտ հասկացել են հայի երաշխավոր ու Արցախում բնակվող հայը երբևէ չի առանձնացվել Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայից։ Աշխարհի համար, իհարկե, մենք ձգտել ենք անկախության՝ վառ գիտակցելով, որ մենք երբևէ Արցախն առանձին չենք տեսնում Հայաստանից։ Այսինքն, մեր վերջնանպատակն էր միավորվել Մայր Հայաստանի հետ։ Հենց դրա համար 88-ին մեկնարկեց շարժումը և մենք արդյունքում հազարավոր զոհեր ունեցանք»,- ասաց արցախցի պատգամավորը։

«Արցախից ձեռքերը լվանալու մասին Հայաստանի իշխանությունները բացահայտորեն փաստեցին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը նախապես ծրագրված է եղել դեռևս նրանց՝ իշխանության գալու ամենասկզբից։ «Իրենք եկել էին իրականացնելու թշնամու ծրագիրը։ Եթե նայում ենք այս իշխանությունների գործողություններին՝ դեռևս 2018 թվականից հստակ երևում է, թե ինչպես են գծած սցենարով առաջ գնում։ 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ այդ ժամանակ դա ևս իր նպատակն ուներ։

Տեսեք, իբր ինքը սադրեց, պատերազմը եղավ, լեգիտիմացրեց պատերազմը, այդ պատերազմով լեգիտիմացրեց իր արած բոլոր դավաճանական քայլերը՝ արդյունքում տալով մեր հազարավոր զավակների, հայրերի ու եղբայրների կյանքերը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի ներկա իշխանություններն այսօր էլ շարունակում են Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց նախապես ծրագրած գաղափարը։ «Ձերբազատվել Արցախից և այն վերջականապես հանձնել Ադրբեջանին այնկերպ, որ այլևս հետդարձի ճանապարհ չլինի։ Էնպես չէ, որ իրենք ուզում էին այլ բան անել»,- վստահություն հայտնեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորն ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը տեսնում է ժողովրդի համախմբման մեջ։ «Որպեսզի լինի փրկություն՝ միամտություն է կարծել, թե քաղաքական որևէ ուժ, կամ ուժեր ու քաղաքական դեմքեր ի վիճակի են փոխել իրավիճակը։ Միակ ելքը ժողովրդի լայն համախմբումն է ու ժողովրդական շարժումը, որին պարտավոր են միանալ նաև հայամետ քաղաքական ուժերը։ Վերջնարդյունքն էլ պետք է լինի նման իշխանություններից ազատվելը։ Բայց ամենասկզբում պետք է հստակ պահանջներ դրվեն այդ իշխանությունների առջև՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Դրա սկիզբն արդեն դրվել է ժողովրդական համախմբմամբ մեկնարկած՝ «Հանուն Արցախի պաշտպանության շարժմամբ», որին միացել է նաև մեր ուժը»,- ասաց նա։

«Որևէ մեկը չի կարող ի չիք դարձնել Հայաստանի ու Արցախի միջև՝ դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ հաստատված պայմանագրերն այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Հակոբյանը։ «Այլ բան, որ ներկայիս իշխանությունները դա պաշտոնապես չեղարկեն և լուծարեն, եթե իհարկե հնարավոր է ու եթե իհարկե կարող են։ Եռակողմ հայտարարության տակ կա 3 ստորագրություն՝ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պարտավորությունները։ Ամենաշատ պարտավորությունները հենց ՀՀ իշխանությունների վրա է։

Հիմա իրենք ուղղակի թոթափում են իրենց ուսերի «բեռը», Արցախն իրենց համար էր «բեռ»։ Էստեղ տեղին է հիշելը, երբ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին գոռում էր, որ «ղարաբաղցիներին պետք է քշել Երևանից և հանգիստ ապրել։ Նրանք այդ խոսքերով վտանգի տակ են դնում նաև Հայաստանը։ Այինքն, սադրում են նաև Ռուսաստանին՝ վեկտորը թեքելով ուղիղ դեպի արևմուտք»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ ներկա իշխանություններն այսկերպ գործիք են դառնում Ռուսաստանի դեմ, ինչը Հայաստանի համար լավ հետևանքներ չի ունենա։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից