Ներքին 3 տարի առաջ - 17:37 08-10-2022

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են գողություններ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սեպտեմբերի 30-ին ժամը 15.30-ին մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:

Նա նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել քննչական բաժին:

Հոկտեմբերի 1-ին նույն քննչական բաժին է ներկայացվել նաև մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ:

Այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին էր դիմել մի վանաձորցի: Ըստ նրա` վճարովի ավտոկայանատեղիում բեռնասայլակի վրայից գողացել էին տնային տեսալուսանկարահանող ձայնային սարքը:

Օդանավակայանի քրեական հետախույզների միջոցառումն արդյունքում գողոնները հայտնաբերվել են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ