Արտաքին 3 տարի առաջ - 17:15 08-10-2022

Նիդեռլանդներում ադրբեջանցիները հակահայկական ցույց են անցկացրել

Նիդեռլանդների Թագավորությունում բնակվող ադրբեջանցիները այդ երկրում Հայաստանի դեսպանատան դիմաց հակահայկական ցույց են անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի հարցերով պետական հանձնաժողովը։

Հաղորդվում է, որ Նիդեռլանդների տարբեր քաղաքներում բնակվող ադրբեջանցիները մասնակցել են հակահայկական ցույցին։ Բողոքի ակցիան իրականացվել է այսպես կոչված Հայաստանի վերջին սադրանքների և ագրեսիվ քաղաքականության դեմ։

Ակցիայի ընթացքում ադրբեջանցիները ծածանել են Ադրբեջանի դրոշը, ինչպես են նաև ցուցադրել են մի շարք հակահայկական կարգախոսներ. «Ղարաբաղը Ադրբեջան է», «Ադրբեջանը խաղաղություն է ուզում», «Հայաստանը խեղաթյուրում է փաստերը, խաբում է համաշխարհային հանրությանը», «Հայաստա՛ն, ստորագրիր խաղաղության պայմանագիրը» «Հայաստա՛ն, դադարեցրու՛ ագրեսիվ քաղաքականությունը» և այլն։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած տեղի ունեցած սադրանքների դեմ ի նշան բողոքի, որի համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, աշխարհի շուրջ 30 երկրներում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունների կողմից տարբեր ակցիաներ են անցկացվել։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին