Արտաքին 3 տարի առաջ - 00:41 08-10-2022

Վրաստանի վարչապետի համոզմամբ` իր երկիրը ձգտում է եվրոպական ապագայի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կայացած հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ Թբիլիսին կիրականացնի բոլոր բարեփոխումները՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Պրահայում Վրաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման արդյունքներին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կայացած հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ Թբիլիսին կիրականացնի բոլոր բարեփոխումները՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Պրահայում Վրաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման արդյունքներին։

Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս գործընթացը ներառական է, և դրան կարող են մասնակցել իշխանության բոլոր թևերը, ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Նա նշել է, որ Վրաստանի խորհրդարանում հատուկ այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռուս-ուկրաինական պատերազմին և դրա ազդեցությանը` Վրաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա: Ղարիբաշվիլին կարևորել է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու նպատակով ԵՄ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին և նշել, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել այս գործընթացին։

Ղարիբաշվիլին Լեյենի հետ հանդիպումը «շատ արդյունավետ» է որակել։ «Ես երախտապարտ եմ Եվրահանձնաժողովին, որ օգնեց Վրաստանին բարեփոխումներ իրականացնել` ԵՄ անդամակցության թեկնածու երկրի ի կարգավիճակ ստանալու համար:

Վրաստանը ձգտում է եվրոպական ապագայի» ,- իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի վարչապետը։

ՈՒրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին նշել է, որ բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է շարունակվեն: Նա նաև վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Վրաստանին այս գործընթացում։

«ԵՄ-ն հավատարիմ է մնում Վրաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև ցանկանում ենք, որ Վրաստանը առաջ շարժվի և հաջողություն ունենա դեպի ԵՄ իր ճանապարհին»,- հայտնել է Լեյենը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի