Արտաքին 3 տարի առաջ - 00:23 07-10-2022

Կիևի դատարանը ցանկանում է հարցաքննել Սաակաշվիլիին

Կիևի դատարանը որոշում է կայացրել ներկայումս Վրաստանում կալանքի տակ գտնվող այդ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ժամանակավորապես Ուկրաինա տեղափոխելու մասին՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Վրացական «Грузия Online» լրատտվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Փաստաբանի խոսքով՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունն այս որոշումը կփոխանցի Վրաստանին, որից հետո Թբիլիսին կորոշի արդյոք Սաակաշվիլին վկայի կարգավիճակով կարտահանձնվի՞ Կիև, թե՞ ոչ։

Խաչապուրիձեն տեղեկացրել է, որ ուկրաինական դատարանը քննում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հարուցված գործը, որում Սաակաշվիլիին ներգրավված է որպես տուժող։

«Ուկրաինայում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել Սաակաշվիլիին և դատարանը որոշել է Սաակաշվիլիին Վրաստանից տեղափոխել Ուկրաինա, որտեղ նա պետք է հարցաքննվի որպես տուժող։ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը որոշումը կփոխանցի Վրաստան, իսկ հետո որոշում կկայացվի արդյոք Սաակաշվիլին որպես վկա կտեղափոխվի՞, թե՞ ոչ»,- նշել է Խաչապուրիձեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին