Ներքին 4 տարի առաջ - 19:50 06-10-2022

44-օրյա կամավոր մասնակիցը հեռացվել է ԵՊՀ-ից

Արցախյան 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, այժմ քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանը հեռացվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից՝ քննությունները չհանձնելու պատճառով։

Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն Oragir.news-ին հայտնեց, որ տղային հեռացնելու վերաբերյալ իմացել է իրեն ներկայացված հեռացման հրամանից։ Փաստաթուղթը չի ստորագրել։ Իր խոսքով՝ տղան անցած ուսումնական տարվա ընթացքում կանոնավոր մասնակցել է դասերին։ Քննությունները չի հանձնել՝ կալանավայրում գտնվելու պատճառով։

«Պատճառաբանությունների մասին գրություններն ինձ չէին ուղարկվում։ Ենթադրում եմ՝ նախարարությունն ուղարկում էր համասարանի ղեկավարությանը։ Արդարադատության նախարարության հետ, կարծեմ, աշխատանքները կոորդինացնում էր ԿԳՄՍ նախարարությունը։ Որքանով տեղյակ եմ, նշված էր, որ «Արևելագիտություն» մասնագիտությունը հեռակա ուսուցում չունի, ուստի քննության այդ ձևը կիրառելի չէ։ Ես առարկել եմ, որ մենք ո՛չ թե հեռակա քննություն ենք ուզում անցկացնել, այլ առկա քննություն։ Ուղղակի ոչ թե համալսարանի լսարանում, այլ կալանավայրի հանդիպման սրահում։ Ցավում եմ, որ նախարարությունները ճկունություն չեն ցուցաբերել, հաշվի չեն առել իրավիճակը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Առաջարկը մերժելու պատճառաբանություններին ծանոթանալու համար Oragir.news-ի խմբագրությունը նախ կապվեց ԿԳՄՍ նախարարության հետ։ Գերատեսչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենք այդ հարցում որևէ լիազորություն չունեն։

«Դա բուհի և ուսանողի իրավահարաբերությունների տիրույթում է»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

Արդարադատության նախարարությունից և՛ս մեզ հայտնեցին, որ Արդարադատության նախարարությունն այդ հարցով որոշում կայացնելու լիազորություն չունի։

«Այն վերապահված է բացառապես տվյալ կրթական հաստատությանը։ Եթե առկա է տվյալ կրթական հաստատության համաձայնությունը, նախարարության կոնկրետ քրեակատարողական հիմնարկը բացառապես կազմակերպչական մակարդակով կարող է աջակցել գործընթացին։ Այս դեպքում համաձայնություն չի ստացվել»,- ասաց նախարարության լրատվության բաժնի ներկայացուցիչ Մարիամ Մելքումյանը։

Տարոն Մանուկյանի հայրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

«Իշխանական փորքոգություն և քաղաքական հետապնդում է, ի՞նչ ասեմ։ Բոլորի համար էլ շատ հստակ է։ Ցանկանում են լռեցնել մեզ, ինձ, մեր զինակիցներին, ինչն անհնար է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ երկրի առջև ծառացած ճգնաժամային ներկա իրավիճակում իր որդու՝ համալսարանում մնալու հանգամանքն իրենց համար երկրորդային հարց է։ Ասում է՝ որևէ քայլ չեն պատրաստվում ձեռնարկել։ Այդուհանդերձ, կապվեցինք նաև քրեական գործով տղայի իրավապաշտպահի հետ։ Աբգար Պողոսյանը, դեպքի մանրամասներին դեռևս ծանոթ չլինելով պայմանավորված, չմեկնաբանեց տեղի ունեցածը։ Միայն հայտնեց, որ ժամեր անց դեպքի հետ կապված մեկնաբանություն չտվեց։ Միայն հայտնեց, որ Տարոն Մանուկյանն ու իր ընկերը՝ Գոռ Սարգսյանը ժամեր անց գրավով ազատ կարձակվեն։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը