Արտաքին 3 տարի առաջ - 00:56 06-10-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Մեծ Բրիտանիա


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագիտական-տեխնիկական պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Թուրքական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Լոնդոնում է գտնվում այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան չեղարկել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պաշտպանական արդյունաբերության էմբարգոն։

Հաղորդվում է, որ Աքարը մեկնել է Մեծ Բրիտանիա` այդ երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի պաշտոնական հրավերով։

Ակնկալվում է, որ Հուլուսի Աքարն իր այցի ընթացքում մտքեր կփոխանակի երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ։ Այցի ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի նաև պաշտպանական արդյունաբերության որոշ ընկերությունների հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան