Արտաքին 3 տարի առաջ - 20:43 05-10-2022

Վրաստանում ԱՄՆ դեսպանը շփոթված է իշխանությունների հայտարարություններից

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հայտնել է, որ «շփոթված» է վրացական իշխանությունների հաղորդագրություններից, որոնք հայտարարում են ԱՄՆ-ի հետ գործընկերության կարևորության մասին և միևնույն ժամանակ համագործակցում այդ գործընկերությունը խաթարողների հետ։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեսպան Դեգնանն այս մասին ասել է՝ պատասխանելով «Ժողովրդի ուժը» շարժման անդամների թվի ավելացման մասին հարցին, որոնք հեռանում են իշխող կուսակցությունից։

Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ շարժման անդամները քննադատում են Վրաստանի և անձամբ նրա՝ ԱՄՆ դեսպանի արևմտյան ինտեգրման գործընթացը։ «Կարծում եմ, որ վրաց հասարակությունը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, ես չեմ ուզում մեկնաբանել Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները»,- հայտարարել է Դեգնանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից ևս մի քանի պատգամավորների «Ժողովրդի ուժը» շարքերն անցնելուց հետո կուսակցությունը կորցրեց իր մեծամասնությունը խորհրդարանում: Ավելի ուշ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ իրենք այժմ կհամագործակցեն «Ժողովրդի ուժի» հետ, որը մեծությամբ երրորդ խմբակցությունն է խորհրդարանում:

«Մենք նշեցինք, որ իշխանությունների կողմից կա շփոթեցնող հայտարարություն՝ կապված Վրաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերությունը խաթարողների հետ, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի վարչապետի և այլոց հայտարարությունները՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորության մասին»,- ընդգծել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները 30 տարի հավատարիմ է եղել և օգնել է Վրաստանին՝ ամրապնդել իր անվտանգությունը, աջակցել է երկրի ինքնիշխանությանը, տնտեսության զարգացմանը և ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը։ Դեգնանը հիշեցրել է, որ Վրաստանը հենց արևմտյան աջակցությամբ կարողացավ լավ տնտեսական աճ արձանագրել, ինչպես նաև պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ։

Վերջինս նաև նշել է, որ ԱՄՆ-ն 30 տարի փորձել է օգնել Վրաստանին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նրա համոզմամբ՝ վրաց ժողովուրդը տասնամյակներ շարունակ պահանջում է ուժեղ և առողջ ժողովրդավարություն։ «ԱՄՆ-ն շատ հպարտ է և ուրախ, որ օգնում է Վրաստանին հասնել այս բոլոր նպատակներին՝ ուժեղ անվտանգություն, տնտեսություն ժողովրդավարական ինստիտուտներ։ Մենք անհամբեր սպասում ենք այս գործընկերության շարունակմանը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Դեգնանը հայտնել է, որ այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ և քննարկել ԱՄՆ պետական միջազգային զարգացման գործակալության կողմից Վրաստանին օգնության տրամադրման հեռանկարները։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Վրաստանը ինտեգրվի եվրատլանտյան ընտանիքին», - եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան