Ներքին 3 տարի առաջ - 18:19 04-10-2022

Քաղաքական հնարք է՝ ցույց տալ առավելագույն վատը, որպեսզի միջին վատից հանրությունը ասի՝ դե լավ, դա էլ է լավ․ Նաիրի Հոխիկյան

Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, թե ով է «Հավաստի աղբյուրը», դրա նպատակն է հանրությանը նախապատրաստել ցավոտ որոշումների կայացմանը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանն՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթում «Հավաստի աղբյուր» սորագրությամբ նյութերի հրապարակմանը։

«Պարզ է, որ Արցախի պաշտպանության բանակը չի կարող կազմալուծվել, պարզ է նաև, որ Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ չի կարող լինել Ադրբեջանի կազմում մնալ, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, այլ որովհետև Արցախը ռուսականացվում է»։

Հոխիկյանն ընդգծեց, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, և Արցախը աստիճանաբար ռուսականացվում է՝ նույն Դոմբասի, Լուգանցքի, Ղրիմի օրինակով, գուցե այն չդառնա Ռուսաստանի Դաշնության մասի, բայց որ ռուսական ազդեցության գորտի է դառնալու, դա փաստ է։

«Այժմ ներկայացնելով առավելապաշտական աղետ՝ Փաշինյանը փորձում է հանրության մեջ ստեղծել աղետի գիտակցում, այն աստիճանի, որ երբ վաղը ինքը ստորագրի մեկ այլ փաստաթուղթ, օրինակ, որ ՀՀ-ի բանակի է լուծարում, որ մեր զորքերի քանակը նվազի, որ մենք չենք ունենալու այն զենքերը, որ ունեինք, որ ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առաջին անգամ պատմության մեջ, այս ամենի դեպքում հանրությունը ավելի թեթև տարի ու ներողամիտ լինի Նիկոլի նկատմամբ։ Սա, ի դեպ, քաղաքական հնարք է, ցույց տալ առավելագույն վատը, որպեսզի միջին վատից հանրությունը ասի՝ դե լավ դա էլ է լավ։ Ընդ որում՝ ես անգամ չեմ բացառում, որ այս ամենը հենց Ադրբեջանի հետ պայմանավորված է։ Համատեղ է այդ պայմանավորվածությունը հայ ժողովրդի դեմ այս դավադրությունը, որովհետև իրենք հիմա հետևողականորեն այնպես են անում, որ Հայաստանը ամբողջությամբ հանեն ռուսական ուղեծրից՝ մտցնեն անգլիական ու ամերիկյան ուղեծիր, բացեն թուրքական դարպասը։ Այդ պայմաններում Հայաստանն ամբողջությամբ կզրկվի ոչ միայն Արցախից, այլև Սյունիքից ու Իրանի հետ հարևանությունից։

Սյունիքը կդառնա ռուսական ազդեցության գոտի։ Իրականում իրենք համարում են՝ Սյունիքից վերև լրիվ բավարար է կառավարման համար, հենց իրենց օլիգարխներն էին ժամանակին ասում՝ բացենք թուրքական դարպասը՝ մեր 4 մլրդ-ի կապիտալը շատ արագ կդառնա 9 մլրդ։

Երբ իրենց ասում էի՝ իսկ հասկանո՞ւմ եք, որ այդ դեպքում մի 10 տարի հետո ձեր թոռները չեն կրի «յան» ազգանունը, կկրեն «օղլու» ազգանունը, ինձ պատասխանում էին, իսկ որ ձեր ազգանունը «յանով» է վերջանում, դուք ինչ հաճույք եք ստանում։ Այսինքն, այդ մարդիկ չունեն պետական մտածողության որևէ գիտակցում և իրենք պատրաստ են գնալ բոլոր տեսակի գործարքների թշնամու հետ՝ համարելով, որ կյանքը իրենց մի անգամ է տրվել ու այդ կյանքը պետք է օգտագործել ներկայի համար, ոչ թե ապագայի։ Իրենք թքած ունեն թե՛ երկրի, և թե՛ սերունդների ապագայի վրա»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա