Ներքին 5 տարի առաջ - 19:55 31-07-2021

Մենք դարձանք գործարքի ու ստի զոհ․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարդացի պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր հրապարակումը՝ պետական անհայտ պաշտոնյան Եռաբլուրում՝ Ալբերտի շիրմաքարին է թողել իր ստացած շքանշանը՝ կից գրությամբ։

Կարդալով նամակը՝ միաժամանակ ցավի, ուրախության, ամոթի ու հպարտության զգացումներ ունեցա։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանը հանձնելով ննջող հերոսներին՝ պաշտոնյան ներողություն է խնդրել այն ամենի համար, ինչ ինքը չի կարողացել անել։ Միաժամանակ Ա․Ս․ ստորագրած անձը չի թաքցրել իր անսահման ցավը, հոգու տառապանքը։

Նամակը կարդալիս, իմ կամքից անկախ՝ աչքերս խոնավացան, քանի որ այսպիսի տողեր գրելու համար մարդը միաժամանակ պետք է իր մեջ մեծ ուժ գտած լինի և հսկա ցավ ունենա ուսերին։

Մենք դարձանք գործարքի ու ստի զոհ, և կորցնելով մեր հայրենիքի մի մասն ու մեծ թվով եղբայրների ու քույրերի՝ այսօր ամոթի աչքերով ենք շարունակում ապրել՝ չկարողանալով կանխել այն աղետը, որ պատել է մեր երկիրը և նոր աղետների է տանում։

Այդ ամենի մեջ Ա․Ս․-ի նման համարձակ հայերի քայլերը ուրախության նշույլ են տալիս, որ հայրենիքը դեռ սպանված չէ մեր հայրենակիցների հոգում, որ մեր պայքարն անպայման արդյունք կտա, և մենք բացճակատ կնայենք Ալբերտ Հովհաննիսյանի ու մյուս հերոսների շիրիմներին։

Ես շնորհակալ եմ Ա․Ս․-ին՝ վստահ լինելով, որ նրա նման հայեր պետական համակարգում շատ են, շատ-շատ։ Նրանց մեջ պետք է արթնացնել ոչ թե իշխանությանը, այլ հայրենիքին ծառայելու ոգին»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին