Ներքին 4 տարի առաջ - 17:29 04-10-2022

Նա կարող է ասել՝ դա նախկինների ընդդիմության թերթն է․ քաղտեխնոլոգ

Ինչի՞ համար են «Հայկական ժամանակ»-ի միջոցով արվում այս արտահոսքերը, ո՞ւմ, ի՞նչ ուղերձ է հղում «Հավաստի Աղբյուրը»․ Oragir.news-ի այս հարցերին ի պատասխան՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ ճիշտ չի համարում այս հոդվածները համարել «արտահոսք»։ «Արտահոսքն այդպես չեն անում, արտահոսք անելու համար կային Perfect TV-ներ, տարբեր news-եր, իրենց free-ներով»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ կարելի է այս գրառումները համարել «չպարտավորեցնող պաշտոնական հաղորդագրություններ»՝ Քոչարյանը հակադարձեց․ «Ո՛չ, սա պարտավորեցնող է, ստորագրված չէ, բայց նման մակարդակներում իրեն դժվար է լինելու ասել՝ ես դրա հետ կապ չունեմ։ Չնայած, ինքը կարող է ասել՝ դա նախկինների ընդդիմության թերթն է։ Ինքը ամեն ինչ կարող է ասել»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ իրական նպատակն իմանալ չենք կարող, թեպետ կարելի է բազմաթիվ տարբերակները դիտարկել։ «Սա կարող է լինել Օվերտոնի պատուհան, սա կարող է նշանակել, որ ինքն այն աստիճան անկյունային վիճակում է, որ խաղը լրիվ բացում է, շանտաժ է անում՝ էսօր ռուսներին, վաղը Արևմուտքին։ Սրանք բոլորը տարբերակներ են, որ մենք կարող ենք քննարկել։ Բայց թե որն է դրանցից, ինչպես ասում էր Առաջին նախագահը, գիտի միայն ինքը և իր նեղ շրջանակը»։

Այս հոդվածաշարը նախաձեռնելու պատճառը, ըստ Քոչարյանի, անելիանելիությունն է․ «Որովհետև չունի որևէ հենք աշխարհաքաղաքական որևէ կետից, որովհետև Արևմուտքի այս առաջարկները այսօր գետնի վրա միայն բարի ցանկություններ են․ Արևմուտքի զենքն այստեղ չէ, և անգամ եթե գա էլ, դա ժամանակ է պահանջելու, իսկ իրեն չեն տվել այդ ժամաննակը։ Ինքը ցունգցվանգի մեջ է հիմա»,- նշեց քաղտեխնոլոգը։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները