Արտաքին 4 տարի առաջ - 14:04 03-10-2022

Բաթումին «Զբոսաշրջության Օսկար» մրցանակ է ստացել


Վրաստանի զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող Բաթումի քաղաքը արժանացել է Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղության՝ «Զբոսաշրջության Օսկար» մրցանակին: Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Աջարիայի տեղական կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն։

Վերջինս հայտնել է, որ Բաթումին «World Travel Awards» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Եվրոպայի ամենաարագ աճող տուրիստական ​​ուղղության մրցանակը: «Բաթումին պաշտոնապես ճանաչվել է «World Travel Awards 2023»-ը հյուրընկալող քաղաք»,- գրել է Ռիժվաձեն։


Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ քաղաքը վերոհիշյալ տիտղոսի համար պայքարում գերազանցել է ավելի քան 10 տուրիստական ​​ուղղությունների։ Նշվում է, որ Բաթումին այս տիտղոսը ստացել էր նաև 2019 թվականին։

«World Travel Awards» միջոցառումը անցկացվում է սկսած 1993 թվականից։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու