Արտաքին 4 տարի առաջ - 13:57 03-10-2022

Զելենսկին պարգևատրել է Էրդողանի փեսային

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորած պատվիրակությունը այցելել է թուրքական Բայկար տեխնոլոգիական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում կենտրոնի ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին է փոխանցվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից շնորհված Ուկրաինայի պատվո պետական շքանշանը։

Բայրաքթարը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն, ինչպես նաև Երմակին։ Նա Երմակի գլխավորած պատվիրակության այցելության կապակցությամբ թվիթերյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղություն կհաստատվի»։

Այցի ընթացքում ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը Անդրեյ Երմակին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին տեղեկություններ է հայտնել ընկերության կողմից մշակված հատուկ համակարգերի մասին։

Այցի առնչությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես լուսանկար է հրապարակել։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու