Արտաքին 4 տարի առաջ - 15:44 02-10-2022

Թեհրանը կկարողանա ստանալ իր սառեցված ակտիվների մի մասը

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկու երկրների բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակման շուրջ բանակցությունների ավարտից հետո Հարավային Կորեայում գտնվող շուրջ 7 միլիարդ դոլար կազմող իրանական սառեցված ակտիվները կվերադարձվեն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «INRA» լրատվական գործակալությունը։

Իրանական կողմը հայտնում է, չնայած ԱՄՆ-ի կողմից քաղաքական լուծման բացակայության պատճառով պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները մնում են անորոշ, սակայն այդ երկիրը, անկախ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքից, զբաղվում է Իրանում իր բանտարկյալների ազատ արձակմամբ և Հարավային Կորեայում Թեհրանի արգելափակված ակտիվների ապասառեցմամբ։

Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին տարածաշրջանային մի երկրի միջնորդությամբ, որի անունը չի հրապարակվում, ինտենսիվ բանակցություններ են անցկացվել՝ իրանցի և ամերիկացի բանտարկյալներին ազատ արձակելու, և Իրանի սառեցված ակտիվներից շուրջ 7 միլիարդ դոլար վերադարձնելու շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շաբաթ օրը նույնպես հայտարարել է, որ երկքաղաքացի բանտարկյալ Բաղեր Նամազին ազատ է արձակվել և լքել Իրանի տարածքը։ Նրա որդին՝ Սիամաք Նամազին նույնպես ազատ է արձակվել, սակայն դեռևս գտնվում է Իրանի տարածքում։ Դյուժարիկն իր հայտարարության մեջ նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Բաղեր Նամազիին բուժման նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության խնդրանքն ընդունելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու