Արտաքին 3 տարի առաջ - 14:10 02-10-2022

Սաակաշվիլին անդրադարձել է ռուսների մուտքը չարգելելու որոշմանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի կարող դատապարտել Վրաստանի իշխանությունների որոշումը, որով չի արգելվել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայից խուսափող քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ նման մարդիկ որքան շատ լինեն Վրաստանում, այնքան քիչ ուկրաինացիներ կմահանան։ Միևնույն ժամանակ Վրաստանի նախկին նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանի նման փոքր երկրի համար ռուս զորակոչիկների զանգվածային արտագաղթը ժողովրդագրական մեծ վտանգ, ինչպես նաև անվտանգության լուրջ խնդիրներ է ստեղծում։ Նա կարևորել է նաև այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կնպաստեն, որ Վրաստան ժամանած ռուսները մեկնեն հիմնականում Թուրքիա և այլ երկրներ։

«Վրացական քաղաքացիական հասարակությունը պետք է անընդհատ հիշեցնի նորեկներին, որ նրանք օկուպանտներ են և խստորեն վերահսկեն, որ նրանք չգնեն վրացական անձնագրեր, որպեսզի նրանց զրկեն Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու հնարավորությունից»,- գրել է նա։

Հիշեցնենք, Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել, որի շրջանակներում իշխանությունները հայտնել են, որ պատրաստվում են 300 հազար պահեստազորայինի հավաքագրել՝ ուկրաինական ռազմաճակատ տեղափոխելու համար։ Այս որոշումից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկիրը լքել է ավելի քան 260 հազար մարդ։ Վրաստանը դարձել է միգրացիոն ալիքի հիմնական ուղղություններից մեկը։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին