Արտաքին 4 տարի առաջ - 14:06 01-10-2022

Թեհրանը պատրաստ է ամրապնդել Պեկինի հետ բազմակողմ համագործակցություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ամրապնդել Չինաստանի հետ համագործակությունը։

Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոփանցմամբ՝ Ռաիսին այս մասին ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ այդ երկրի առաջնորդ Սի Ցզինփինին հղած իր շնորհավորական հեռագրում։

Ռաիսիի համոզմամբ՝ Իրանը և Չինաստանը՝ որպես երկու երկրներ, որոնք դեմ են միակողմանիությանը, համընդհանուր կապերը ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունեն:

Նա նշել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու կողմերի լուրջ կամքը երկու երկրների ընդհանուր շահերի իրացման հստակ հնարավորություն է ստեղծում։ Իրանի նախագահը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը անկախ երկրների միջև և մտածել գլոբալ լուծումների մասին, որոնք կնպաստեն համընդհանուր շահերին։

Ռաիսին այս համատեքստում ողջունել է նաև Չինաստանի առաջնորդի «Գլոբալ զարգացում» և «Գլոբալ անվտանգություն» նախաձեռնությունները՝ նշելով, որ նման գաղափարները հիմնված են ազգերի հավաքական շահերի վրա և ուղղված են բարգավաճմանը, գլոբալ խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու

Ձեզ գուցե հետաքրքրի