Արտաքին 4 տարի առաջ - 12:49 01-10-2022

Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել:

Վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին՝ Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱՄՆ ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Կոնգրեսին չտրամադրի վկայական, որ նման փոխանցումը կատարվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների ազգային շահերից, որտեղ կլինի նաև մանրամասն նկարագրություն, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որ տրամադրված F-16-երը կրկին չեն օգտագործվելու Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:

Եվս մեկ փոփոխությամբ Մենենդեսն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են