Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:43 30-09-2022

ԱՄՆ-ում ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով ձերբակալվել են հայազգի Աննա Գաբրիելյանը և նրա ամուսինը

ԱՄՆ բանակի նախկին մայորին եւ նրա անեսթեզիոլոգ կնոջը դավադրության քրեական մեղադրանք է ներկայացվել. դավադրության նպատակը Ռուսաստանին զինծառայող պացիենտների մասին գաղտնի տվյալներ փոխանցելն էր, տեղեկացրել է արդարադատության նախարարությունը։

Նախկին մայոր Ջեյմի Լի Հենրին, որը նաեւ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգի բժիշկ էր, եւ նրա կինը՝ բժիշկ Աննա Գաբրիելյանը, մեղադրվում են դավադրության եւ ռազմակայանի զինվորական պացիենտների մասին անհատական բժշկական տեղեկությունների անիրավաչափ բացահայտման մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Չնայած մեղադրական եզրակացությունում Հենրին նշվում է որպես «նա» եւ արական սեռի դերանուն է օգտագործել դատարանում հինգշաբթի օրն իր առաջին ելույթի ժամանակ, ԶԼՄ-ների նախորդ հարցազրույցներում, որոնք թվագրված են 2015-ով, Հենրին հանդես է եկել որպես տրանսգենդեր կին։
Հենրիի փաստաբան Դեւիդ Լիթլը հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքները, բայց ասել է, որ իր հաճախորդին տնային կալանք են տվել։

Մեղադրական եզրակացությունում նշվել է, որ Ուկրաինայում պատերազմից հետո զույգը փորձել է օգնել «ռուսական կառավարությանը»՝ նրան տրամադրելով տվյալներ ԱՄՆ կառավարության եւ բանակի հետ կապված անձանց առողջական վիճակի մասին»։

Մեղադրական եզրակացությունում նշվել է նաեւ, որ զույգը հանդիպել է ինչ-որ մեկի հետ, որը, նրանց կարծիքով, ռուս պաշտոնյա էր, բայց իրականում ՀԴԲ-ի գաղտնի գործակալ է եղել։

Բալթիմորի հյուրանոցում օգոստոսի 17-ին Գաբրիելյանը գաղտնի գործակալին ասել է, որ «ինքն առաջնորդվում է հայրենասիրությամբ Ռուսաստանի հանդեպ եւ պատրաստ է Ռուսաստանին ցուցաբերել ցանկացած հնարավոր օգնություն, անգամ եթե դա սպառնա աշխատանքից հեռացմամբ կամ բանտարկությամբ»,- նշվել է մեղադրական եզրակացությունում։ Հանդիպման ժամանակ կինը նշել է, որ կուզենար ներգրավել ամուսնուն՝ հայտարարելով, որ Հենրին տեղեկություն ունի ռազմական օգնության մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Ուկրաինային։

Նույն օրն ավելի ուշ, մեկ այլ հանդիպման ժամանակ, Հենրին գաղտնի գործակալին ասել է, որ ինքն էլ է հավատարիմ Ռուսաստանին, եւ անգամ մտածել է այն մասին, որպեսզի կամավոր գնա ռուսական բանակ։ «Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ես այսպես եմ պատկերացնում. Միացյալ Նահանգներն օգտագործում է ուկրաինացիներին որպես միջնորդ Ռուսաստանի հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար»,- ասել է Հենրին գործակալին։

Հենրին որոշ կասկածներ է ունեցել բժշկական տվյալների հանձնման առնչությամբ, բայց Գաբրիելյանն անսասան է եղել, հավաստիացվել է մեղադրանքում։

Օգոստոսի 24-ի հանդիպման ժամանակ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ իր ամուսինը «վախկոտ» է, բայց ինքը խախտել է օրենքը «մշտապես» եւ հոգացել, որպեսզի ապահովի Ֆորտ Բրեգի պացիենտների բժշկական գրառումների հասանելիությունը։ Ամսվա վերջին նա փոխանցել է գործող եւ նախկին զինվորական պաշտոնյաների եւ նրանց ամուսինների մասին տեղեկությունը, նշվել է մեղադրական եզրակացությունում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան