Արտաքին 4 տարի առաջ - 17:45 29-09-2022

ՆԱՏՕ-ն Վրաստանում բարեփոխումների մակարդակը բավարար չի գնահատում

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ով գտնվում է Թբիլիսիում, հայտարարել է, որ Վրաստանում բարեփոխումների իրականացման մակարդակը անբավարար է, և դաշինքում Վրաստանի՝ եվրաատլանտյան ճանապարհով շարժվելու պատրաստակամության հարցում առկա են մտահոգություններ։

Ինչպես փոխանցում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Կոլոմինան հայտնել է, որ այժմ Վրաստանի համար եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին հնարավորություն է ստեղծվել, և Թբիլիսին պետք է կարողանա օգտագործել դա։

«Մենք անհանգստացած ենք այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը որոշեց դուրս գալ ապրիլյան համաձայնագրից։ Դուք պետք է հասնեք գնացքին, և դրա համար անհրաժեշտ է նախապատրաստել և իրականացնել այն բարեփոխումները, որոնք մենք խնդրում ենք: Մենք չգիտենք, թե ինչ կլինի, եթե չպատրաստվեք և չկարողանաք հասնել այս գնացքին: Հենց հիմա կան հնարավորություններ, և դուք պետք է օգտվեք դրանցից»,- հայտարարել է Կոլոմինան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր այցը երկու հիմնական նպատակ ունի, որոնցից առաջինը վերահաստատելն է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը, իսկ մյուսը՝ վերաիմաստավորել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացում առկա հնարավորությունները։

«Իմ այցի երկրորդ նպատակը հասկանալն է այն հնարավորությունները, որոնք, կարծում եմ, այժմ կան ձեր եվրատլանտյան ինտեգրման համար, հատկապես Եվրամիության որոշումից և 12 հանձնարարականների ներկայացումից հետո»,- ասել է նա։

Կոլոմինան շեշտել է, որ վերոհիշյալ 12 հանձնարարականները նույնն են, ինչ ՆԱՏՕ-ի 10 հանձնարարականները, որոնք արվել են Վրաստանի կառավարությանը՝ 2014 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հաստատված «Միջոցառումների էական փաթեթի» շրջանակներում:

«Մենք կարծում ենք, որ սա շատ հստակ ճանապարհ է, որի վերաբերյալ առաջարկությունները շատ հստակ ցուցիչներ են, և մենք շատ ենք փորձում աշխատել Վրաստանի իշխանությունների հետ, որպեսզի երկիրը պատրաստ լինի, երբ հնարավորություն ընձեռվի»,- եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու