Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:31 28-09-2022

Թեհրանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացմանը

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել իր հյուսիսային հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին (խմբ.), կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Իսլամական Հանրապետության դեսպանը միևնույն ժամանակ վերահաստատել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների, տարածաշրջանային խնդիրների և դրանցում Իրանի սկզբունքային դիրքորոշման շուրջ։ Մուսավին, ներկայացնելով իրանական կողմի մոտեցումները, ընդգծել է, որ տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն։

Դեսպանը կարևորել է նաև Թեհրանում երկկողմ, եռակողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան