Ներքին 4 տարի առաջ - 11:06 28-09-2022

Ֆրանսիան պատրաստ է Հայաստան պատվիրակություն ուղարկել սահմանային իրավիճակը գնահատելու համար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․ այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի նախարարի ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը, ընդգծվել է ադրբեջանական ուժերի՝ իրենց սկզբնական դիրքեր վերադառնալու անհրաժեշտւթյունը։

«Ես հայտարարել եմ, որ Ֆրանսիան պատրաստ է իրավիճակը տեղում գնահատելու համար Հայաստան պատվիրակություն ուղարկել»,- նշել է նախարարը։ Հայաստանում այդ կարևոր հանդիպմանը հաջորդած տեղեկատվական լռությանն է անդրադարձել Միչիգանի համալսարանի պրոֆեսոր ֆրանսահայ Արա Սանջյանը․ «Հիմա երբ կը գրեմ այս տողերը, Երեւանի մէջ առաւօտեան ժամը 6։45 է, ու ազգիս «վերլուծաբանները» կարծես թէ դեռ չեն արթնցած։ Երեւանի ժամանակով կէս գիշերէն ետք ժամը 12։30 էր, երբ Ֆրանսայի զինուած ուժերու նախարարը յայտարարեց թէ Երեքշաբթի օր Փարիզի մէջ հանդիպած է Հայաստանի պաշտպանութեան նախարարին ու հրահանգած շտապ Հայաստան ուղարկել պատուիրակութիւն մը՝ իրավիճակը գնահատելու համար։

Այս վերլուծաբաններէն ոեւէ մէկը տեղեակ չէր, որ Սուրէն Պապիկեանը Փարիզ մեկնած է։ Երեքշաբթի օրուան ընթացքին սփռուած ասուլիսներէն ոչ մէկուն ժամանակ այս մասին անդրադարձ եղաւ։ Բայց ահա՛ մի քանի ժամէն երբ արթննան, վստահաբար մեզի այնպիսի ամպագոռգոռ «վերլուծութիւններ» պիտի ներկայացնեն՝ կարծես թէ այդ հանդիպման ներկայ եղած ըլլային... Եւ հայ ժողովուրդը պիտի «ինֆորմացուի» այս մակարդակի «վերլուծաբաններէ» եւ ըստ այնմ հասարակական կարծիք պիտի ձեւաւորուի։ 2020 թուականի եւ հետագայ պարտութիւններուն մէջ ինչքա՞ն է հայկական «վերլուծական մտքի» չափաբաժինը»։ Նշենք, որ պաշտոնական հաղորդագրություններ այս այցի մասին ևս չեն եղել։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով