Ներքին 4 տարի առաջ - 20:19 27-09-2022

Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Այս մասին ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ (այսօր՝ սեպտեբերի 27-ին) ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են այն ընտրական տեղամասերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր վերահաշվարկի։

Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։
Ընդհանուր առմամբ այսօր վերահաշվարկվել են թվով 46 տեղամասերի արդյունքներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյուքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով վերահաշվարկի աշխատանքները ավարտվում են քվեարկությունից հետո հինգերորդ օրը(սեպտեբերի 29-ը), մինչև ժամը 14։00-ն։ Վերահաշվարկի աշխատանքները ավարտվելուց հետո ԿԸՀ-ն հանդես կգա վերահաշվարկի արդյունքերի մասին ամբողջական հայտարարությամբ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր