Ներքին 4 տարի առաջ - 12:58 30-03-2022

Վեդիի ՏԻՄ ընտրություններում որևէ դիմում-բողոք չի եղել. ԿԸՀ նախագահ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2021 թվականի ընտրություններից հետո ԿԸՀ հաշվետվությունը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում ընտրություններ են տեղի ունեցել 58 համայնքներում, որոնցից 44-ը եղել են խոշորացված համայնքներ։
«ԿԸՀ նոր կայքէջի ձևավորումն է մեզ համար նաև կարևոր ձեռքբերումներից մեկը՝ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ»,- ասաց ԿԸՀ նախագահը, ինչին, որպես հարցադրում, իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցրեց, թե քանի որ ընտրությունների ժամանակ ամենաինֆորմացիոն կայքը դառնում է ԿԸՀ կայքը, որքանո՞վ է կայքի անվտանգությունը պահպանված: Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Նախորդ ընտրությունների ժամանակ լուրջ հարձակում եղել է կայքի վրա՝ կիբերանվտանգության առումով։ Ամփոփելու համար երկար ժամանակ է պահանջվել, բայց նման երևույթները ժամանակի ընթացքում չեզոքացրինք։ Սակայն ակնհայտ երևում էր, որ որոշակի ուղղորդված միջամտություն եղել էր»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևանյանը Մուկուչյանին հարցրեց, թե ՏԻՄ ընտրությունների ընթացքում դեպքեր են գրանցվել, որ, օրինակ, Վարդենիսում, թույլ չտան, որ ընտրվի համայնքապետ, ոստիկանական ուժեր գան, իսկ նախկին քաղաքապետը հայտարարի, որ ինքն է կազմակերպել այդ ամենը. «Կհիշե՞ք ձեր երկարամյա գործունեության ընթացքում դեպք՝ ինչպիսին Վանաձոր համայնքում էր, որտեղ մի թեկնածուն ընտրվի, բայց ընտրվելուց անմիջապես հետո կալանավորվի, ու հայտարարվի, որ այդ որոշումը եղել է դեռևս երկու ամիս առաջ, իսկ ավագանին այդպես էլ մնա իր գործառույթը չիրականացրած։ Կամ Վեդի համայնքի ընտրությունների ժամանակ, երբ իշխանական թեկնածուն մասնակցի ընտրություններին, չհաղթի, բայց կազմակերպի, որ ընտրության արդյունքները տապալվեն, իսկ ԿԸՀ-ն ստիպված լինի իրականացնել նոր արտահերթ ընտրություններ այդ համայնքում, իսկ այդ ընթացքում էլի համայնքապետ նշանակվի պարտված թեկնածուն, որ ինքը կազմակերպի էլի ընտորթյուններ ու հաղթի, կամ ՏԻՄ-ի քարոզարշավի ժամանակ մասնակցի պաշտպանության նախարարը»:

Մուկուչյանն արձագանքեց. «Ըստ էության, նոր մեխանիզմ ներդրվեց, և համայնքի ղեկավարն ու ավագանին ընտրվում էին ուղղակի, իսկ ընտրության արդյունքներն արձանագրվում էին ՏԻՄ որոշումներով, նրանց տրվում էին մանդատներ, ովքեր իրականացնում էին իրենց գործառույթները։ Իսկ սա առաջին դեպքն էր։ ԿԸՀ-ում իրականացվում է ընտրության արդյունքների ամփոփում, որից հետո մանդատները բաշխվում են, դրանից հետո ընտրական հանձնաժողովները որևէ գործառույթ չունեն։ Եթե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրույթների խախտում է անում, ապա միայն այդ դեպքում է հանձնաժողովը միջամտում։ Ես հարցերը չեմ շրջանցում, այլ իմ լիազորությունների մեջ է մտնում անգամ այս հարցերին պատասխանելը, և այդ լիազորությունների տիրույթում է, որ իրավասու եմ պատասխանել այդ հարցերին։ Վեդիի ընտրություններում որևէ դիմում-բողոքի դեպք չի գրանցվել, նման խախտում չի եղել»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում