Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:51 08-06-2025

Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզ Յուրդու»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մինչ Բաքվի բարբարոսական վարչախումբը նույնիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։

Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի (ինչը չէր էլ կարող անել, որովհետև «ադրբեջանցի» պաշտոնական անվանումը պետք է հայտնվեր միայն 1930-ականներին), այլ օղուզ։

Ըստ այդմ, պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը։

Կից՝ դրեզդենյան ձեռագրի պատկերն է՝ պարսկերենով գրված վերնագրով՝ «Ղորղուդ պապիս գիրքն օղուզների ցեղի լեզվով» (Kitāb-i dadam Qōrqūd 'ala lisān-i tāyifa-yi Ōğūzān)»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան