Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:30 08-06-2025

Դավիթ Համբարձումյանի առաջադրումով քաղաքականությունը վերադառնում է Հայաստանի ներքին կյանք. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն ինձ համար էլ էր անակնկալ։ Նրա անունը երբեք չի քննարկվել որպես վարչապետի հնարավոր թեկնածու։ Կարծում եմ՝ ինքն էլ դրա մասին չի մտածել։ Համենայն դեպս՝ այս փուլում։ Բայց համաձայնվել է ստանձնել այդ պատասխանատվությունը, ինչը, իհարկե, դժվար և կամային որոշում էր։

Դավիթին ճանաչում եմ և գիտեմ՝ դժվարություններից վախեցող չէ։ Հայրենասեր է ու նվիրյալ։ Հնարավոր է՝ քաղաքական կերպար չէ (համենայն դեպս՝ քաղաքական ասվածի հանրային ընկալումներին չի համապատասխանում), բայց փոխարենը շատ քաղաքական են նրան առաջադրող թիմն ու, առավել ևս, այդ թիմի շարժառիթները։

Ավելին ասեմ՝ Դավիթ Համբարձումյանի առաջադրումով քաղաքականությունը վերադառնում է Հայաստանի ներքին կյանք։ Հուսով եմ՝ այսուհետ հանրային դիսկուրսը վերջապես դուրս կգա այս կամ այն գործչի անկողնուց և նորից կդառնա քաղաքական։ Ասել է թե՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկն արդեն իսկ երկրի վերականգնման գործի լավ սկիզբ է։ Հետևաբար այն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Կենսական անհրաժեշտություն։ Հուսով եմ՝ այս գործընթացը կհասնի իր նպատակին։ Համենայն դեպս՝ դրա լավ հնարավորություններ տեսնում եմ։

Ուրիշ հույսեր էլ ունեմ։ Օրինակ, որպեսզի ընդդիմության մյուս հատվածները կարողանան հաղթահարել ներքին տարաձայնությունները, ճիշտ գնահատեն պահի լրջությունը և մեծ կոնսոլիդացիա ապահովելով՝ կասեցնեն երկրի կործանումը։ Սա պետք է անել։ Պետք է արագ միավորվել, փողոց դուրս գալ և ավարտին հասցնել իմպիչմենտի սկված գործընթացը»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»